սահմանված Պլագինների օգտագործման իրավունքի տրամադրման, Պայմանագրով
նախատեսված ծառայությունների ստացման, Պայմանագրի առարկային վերաբերող
ծանուցումներ ուղարկելու, ներկայացված հարցումների պատասխաններ, Պլագինների
օգտագործման արդյունքում տարատեսակ տեղեկատվության և գովազդների ստացման
նպատակով և Կատարողին է հանձնարարում դրանց մշակումը, որն իրականացվում է
ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց
կիրառման, ներառյալ անձնական տվյալների հավաքումը, ամրագրումը, մուտքագրումը,
համակարգումը, կազմակերպումը, պահպանումը, օգտագործումը, վերափոխումը,
վերականգնումը, փոխանցումը, ուղղումը, ուղեփակումը, ոչնչացումը:
6.3. Կատարողը Պատվիրատուի անունից հանդես գալով որպես անձնական տվյալների
մշակող, պարտավոր չէ ստանալ Պատվիրատուի աշխատակիցների համաձայնությունը
նրանց անձնական տվյալների մշակման անհրաժեշտության դեպքում: Անվերապահորեն
ընդունելով Պայմանագրի պայմանները՝ Պատվիրատուն սույնով հաստատում է, որ նա
նախապես ստացել է իր աշխատակիցների համաձայնություն վերջիններիս անձնական
տվյալները Պայմանագրի կատարման շրջանակներում Կատարողին փոխանցելու համար:
6.4. Պատվիրատուի աշխատակիցների հանդեպ, ում անձնական տվյալները
Պատվիրատուի անունից մշակվում են Կատարողի կողմից, պատասխանատվությունը
կրում է հենց Պատվիրատուն:
6.5. Պատվիրատուի և/կամ Օգտագործողի կողմից Համակարգի օգտագործման և
կառավարման ընթացքում երրորդ անձանց վերաբերյալ անձնական տվյալների
ներկայացման պարագայում, Պատվիրատուն երաշխավորում է նշված անձանց
համաձայնությունը Կատարողի կողմից իրենց անձնական տվյալների՝ Պայմանագրի
պայմաններին համապատասխան հավաքագրման և մշակման վերաբերյալ և նշված
երրորդ անձանց առջև վերջիններիս անձնական տվյալների պահպանության և մշակման
համար պատասխանատվություն է կրում Պատվիրատուն:
6.6. Պայմանագրով նախատեսված անձնական տվյալների մշակման համաձայնությունը
գործում է Պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում և Պայմանագրի
գործողության դադարեցման պահից երեք տարվա ընթացքում կամ մինչև Պատվիրատուի
կողմից գրավոր կարգով ներկայացված հրաժարումը:
6.7. Կատարողը սույնով երաշխավորում է, որ Պլագինների գործողության ընթացքում
ստացված անձնական տվյալները իր կողմից կարող են օգտագործվել բացառապես
Պայմանագրի կնքման, Պայմանագրի փոփոխության կամ լուծման, Պայմանագրով
նախատեսված ծառայությունների պատշաճ մատուցման, Պայմանագրով նախատեսված
պարտավորությունների և գործողությունների պատշաճ կատարման ապահովման,
Պայմանագրի կատարումից բխող Պատվիրատուին ծանուցումների, տեղեկատվության
ներկայացման, ինչպես նաև Համակարգի զարգացման, արդյունավետության
բարձրացման և նոր ծրագրային արտադրանքների ներդրման նպատակներով: